Փնտրվում է...

Արաբկիր վարչական շրջանում բնակիչները փակել են ճանապարհը


Այսօր՝ մայիսի 4-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալղունցյան փակուղու 4-րդ շենքի բնակիչները նշված փողոցը փակել են երկաթյա «շվիլերով» և բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով , որ իրենք պահանջում են հետիոտնի համար մայթ։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ստիպված են դիմել այս ծայրահեղ քայլին, քանի որ որոշ վայ-վարորդներ այնպիսի «վայրենի» ձևով են վարում ավտոմեքենան այդ նեղ և ոչ բարվոք վիճակում գտնվող փողոցում, որ մարդիկ մի կերպ են հասցնում խույս տալ վթարներից, իսկ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին «Գազ 24»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի էր ենթարկել մի կնոջ՝ իր 3 անչափահաս երեխաների հետ։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն